Ռուսաստանի որոշ մարզերում անհայտ անձինք քանդում և անարգում են զոհված զինծառայողների գերեզմանները
Ոստիկանությունը փնտրում է վանդալների, որոնք վնասել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի զինծառայողների գերեզմանները, որոնք զոհվել են հատուկ գործողության ժամանակ։
Այս մասին գրում է «Фонтанка»-ն։
Ինչպես նշվում է նյութում, Սանկտ Պետերբուրգում 53-ամյա մի կին այցելել է Սմոլենսկի գերեզմանատուն և իր հանգուցյալ ամուսնու գերեզմանին տեսել այրված ծաղկեպսակներ։ Տղամարդը մահացել է հատուկ գործողության գոտում 2023 թվականի հունիսին։
Վանդալիզմի հերթական բողոքը ստացվել է Լենինգրադի մարզի Գորի գյուղի 49-ամյա բնակչուհուց։ Նա շպրտված ծաղիկներ, քանդված դիմանկար, կոտրված ցանկապատ և պոկված խաչ է գտել իր մահացած որդու՝ հատուկ ռազմական գործողությունների մասնակցի գերեզմանին:
Իրավապահները հետաքննություն են անցկացնում։
10 Հուլիս, 2024 17:16
901
Ռուսաստանից ռուբլի տեղափոխելու նոր արգելք․ ի՞նչ է պետք իմանալ հայաստանցիներին
03 Նոյեմբեր, 2026 20:10
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
03 Նոյեմբեր, 2026 17:28
Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ին
03 Նոյեմբեր, 2026 13:47