
Գերմանիան վերանայում է իր հարաբերությունները Վրաստանի հետ՝ պայմանավորված վրացական իշխանությունների հակաարևմտյան կուրսով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:
Դեսպանը հիշեցրել է, որ Վրաստանի կառավարության գործողությունների հիման վրա Եվրոպական խորհուրդը, որը ներառում է 27 պետությունների և կառավարությունների ղեկավարների, հունիսի վերջին որոշեց կասեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ, ինչպես գիտեք, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության խոշորագույն դոնորներից ենք»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ Գերմանիան որոշել է Վրաստանի նկատմամբ նոր պարտավորություններ չստանձնել։ «Արժանի գործընկեր» զորավարժություններին իրենց մասնակցությունը չեղարկել են նաև Գերմանիայի զինված ուժերը։
Բացի այդ, Գերմանիան չեղարկել է իրավաբանական խոշոր ֆորումը, որը տեղի էր ունեցել անցյալ տարի Թբիլիսիում և նախատեսվում էր անցկացնել այս ամառ Բեռլինում:
«Մենք դիտարկում ենք հետագա գործողությունները»,- հավելել է Ֆիշերը: