Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը. Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ուղղված հաշտությանը: ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,- ասել է նա:
Ըստ Փաուերի՝ «Հայաստանը կարևոր պատուհան ունի հնարավորության՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են»։
10 Հուլիս, 2024 19:35
494
Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am
07 Մայիս, 2025 23:03
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ
21 Ապրիլ, 2025 17:22
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպման մասին
17 Ապրիլ, 2025 17:40