Տեղի է ունեցել Մխիթար Հայրապետյանի և Գևորգ Պապոյանի երդման արարողությունը. տեսանյութ
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը:
Վերջիններս՝ ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք:
10 Հուլիս, 2024 20:33
965
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. Ուղիղ
03 Սեպտեմբեր, 2026 12:29
Եթե նույնիսկ ԵԱՏՄ շրջանակում խնդիրները վերանան՝ դիվերսիֆիկացիան պետք է դառնա ռազմավարություն
03 Սեպտեմբեր, 2026 11:57
Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է․ Նիկոլ Փաշինյան
02 Սեպտեմբեր, 2026 21:46
Ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են․ Պապյանը՝ Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև համաձայնագրի մասին
22 Հունիս, 2026 17:39
Դուք պետք է թույլ չտաք վճարել մի բանի համար, որտեղից ոչ մի արդյունք և օգուտ չկա․ Սուքիասյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ)
27 Հոկտեմբեր, 2025 18:52
Մեր հասարակությունն էլ պետք է իմանա՝ բաց սահմանների դեպքում որ ապրանքներն են ավելի մրցունակ և ապագայում ինչ մեծ հնարավորություններ են բացվում․ Սուքիասյան (տեսանյութ)
27 Հոկտեմբեր, 2025 17:40