40 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանում չեն ցուցադրվի ամառային Օլիմպիական խաղերը
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակի Փարիզի Օլիմպիական խաղերը, հայտնում է Sports.ru-ն։
Քառամյակի մարզական գլխավոր իրադարձությունը ցուցադրելուց հրաժարվել են Ռուսաստանի Առաջին ալիքը, «Россия-1»-ը, «Матч ТВ»-ն և «Okko» առցանց հարթակը:
40 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանում չեն ցուցադրվի ամառային Օլիմպիական խաղերը: Նախորդ անգամ 1984 թվականին չէին ցուցադրվել Օլիմպիական խաղերը, երբ ԽՍՀՄ հավաքականը բոյկոտել էր դրանց անցկացումը Լոս Անջելեսում:
Հիշեցնենք, որ ուղեգրեր նվաճած մի շարք ռուսաստանցի մարզիկներ զրկվել են Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Մյուսներն էլ կամ հրաժարվել են մասնակցությունից, կամ կմասնակցեն չեզոք դրոշի ներքո:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
16 Հուլիս, 2024 02:39
853
Մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու խնդիր ունենք. վարչապետ
11 Սեպտեմբեր, 2025 12:17
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
06 Ապրիլ, 2025 13:57
Պաշտոնական. բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում
20 Մարտ, 2025 17:43
Ջրվեժում Համահայկական խաղերի մարզական ավան կկառուցվի
21 Օգոստոս, 2025 15:43
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը
06 Հուլիս, 2025 15:21
Նիկոլ Փաշինյանը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին․ տեսանյութ
05 Հուլիս, 2025 19:13