Եվրոպական մի քանի երկրներ քննարկում են Աֆղանստանում իրենց դեսպանատները վերաբացելու հարցը

Ըստ Bloomberg-ի՝ եվրոպական մի քանի երկրներ քննարկում են Աֆղանստանում իրենց դեսպանատները վերաբացելու հարցը։
Ըստ եվրոպացի դիվանագետներից մեկի՝ Բրյուսելի պաշտոնյաները սկսել են գիտակցել Աֆղանստանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու անհրաժեշտությունը՝ կանանց իրավունքները պաշտպանելու և տարածաշրջանում ռազմավարական ներկայություն հաստատելու համար:
Մասնավորապես՝ Իտալիան և Իսպանիան ցանկանում են իրենց դեսպաններին հետ ուղարկել Քաբուլ, մինչդեռ ֆրանսիացի, գերմանացի և բրիտանացի պաշտոնյաները նշել են, որ դեռևս չեն նախատեսում առաքելություններ բացել Քաբուլում:
16 Հուլիս, 2024 16:27
337