Արցախի ԿԳՄՆ-ն տեղեկացնում է.

 

Մեր էջի սիրելի՛ հետևորդներ,

 

տեղեկացնում ենք, որ ներկա պահին Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները:

 

Ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Կարող եք մոտենալ դպրոց և գրանցել ձեր երեխային համապատասխան դասարանում:


Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները:

 

Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը:

 

Հընթացս մեր էջի միջոցով տեղյակ կպահենք ձեզ սպասվող նորությունների մասին:

 

587