Բժիշկը խոսել է Բայդենի վիճակի մասին՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո

Մասնագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը վարակվել է կորոնավիրուսով, ներկայումս դրսևորում է հիվանդության միայն մեղմ ախտանիշները, նրա ջերմությունը և կենսական մյուս նշանները մնում են նորմալ սահմաններում։ Այս մասին ասվում է ԱՄՆ առաջնորդին բուժող բժիշկի տարածած հայտարարության մեջ։
«Նախագահը շարունակում է ունենալ վերին շնչուղիների մեղմ ախտանիշներ՝ կապված COVID-19 վարակի հետ և շարունակում է ընդունել Պաքսլովիդը»,- ասել է նա։ «Նա ջերմություն չունի, և նրա կենսական նշանները մնում են նորմալ, նա կշարունակի աշխատել ի շահ ամերիկյան ժողովրդի»,- ասվում է հայտարարության մեջ։
19 Հուլիս, 2024 15:48
635