ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին։
Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառմանից։
«Սրտանց շնորհավորում ենք Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Եգիպտոսին մաղթում ենք բարգավաճում և շարունակական զարգացում՝ փոխադարձ շահերի բոլոր հնարավոր ուղղություններով ակնկալելով հայ-եգիպտական համագործակցության ամրապնդում»,- ընդգծել է ԱԳ նախարարությունը:
23 Հուլիս, 2024 21:57
665
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ
16 Հոկտեմբեր, 2026 23:21
Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները
15 Հոկտեմբեր, 2026 18:29
«Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը անդրադարձ է եղել ԱլԳ ապագային
14 Հոկտեմբեր, 2026 10:48