Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու հարցում։

«Ոչ ոք մեզ չի համոզի բանակցել, քանի որ մեզ անհնար է համոզել, և մենք ինքներս ենք որոշումներ կայացնելու»,- ասել է Կուլեբան TCH հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանի արտգործնախարար Վան Յին համոզել է իրեն դա անել: :

Նրա խոսքով՝ արեւմտյան գործընկերները նույնպես չեն փորձում ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ չնայած նրանց կողմից զենքի մատակարարմանը եւ ֆինանսավորմանը։ «Նրանք միշտ հստակ ասում են, որ Ուկրաինան ինքը կորոշի, թե ում հետ, երբ և ինչ ձևաչափով բանակցի»,- ասել է Կուլեբան։

416