Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է ներկայացրել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Դիմումը կքննարկվի հաջորդ լիագումար նիստերից մեկում»,- գրել է նա։
Կուլեբային աշխատանքից հեռացնելու պլանների մասին «Украинская правда»-ն հայտնել էր նախօրեին: Հրատարակության համաձայն՝ արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար կարող է դառնալ ներկայիս փոխնախարար Անդրեյ Սիբիգան։
Ինչպես հայտարարել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, սպասվում են ուկրաինական կառավարության լուրջ վերափոխումներ. սպասվում է, որ կփոխարինվի կաբինետի կեսը։
04 Սեպտեմբեր, 2024 15:06
427