«Սիմփսոնները» մուլտսերիալի 11-րդ սեզոնի 17-րդ սերիան՝ «Բարտը դեպի ապագա» վերնագրով, որը թողարկվել է դեռևս 2000 թվականին, հիշեցնում է ԱՄՆ այսօրվա քաղաքական իրավիճակը։

Ըստ սյուժեի՝ Լիզան դարձավ Միացյալ Նահանգների նախագահ։ Կադրում նա նստած է գրասենյակում՝ շրջապատված օգնականներով։ Համացանցից օգտվողները նկատել են, որ սերիալի հերոսուհին կրում է մանուշակագույն կոստյում՝ ուլունքներով։

Փաստացի հենց այսպիսի տեսք ուներ Քամալա Հարիսը փոխնախագահի պաշտոնում երդմնակալության օրը: Կոստյումի պատճառով համացանցի օգտատերերը որոշել են, որ «Սիմփսոնները» կանխատեսել են Քամալա Հարիսի մասնակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին և նույնիսկ նրա հնարավոր հաղթանակը:

Թե ինչ կլինի իրականում՝ ցույց կտա ժամանակը:

Հ.Գ. Նշենք, որ վերոնշյալ անիմացիոն սերիալում «կանխագուշակվել» էր թե՛ Էբոլայի համաճարակը, թե՛ Թրամփի հաղթանակը և այլ կարևոր իրադարձություններ:

 

838