Ես միակը չեմ, ով նվիրված է այս գործին. Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կլքի պաշտոնը

Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պեննի Պրիցկերը սեպտեմբերին կլքի իր պաշտոնը։
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Պետք է ցավով ասեմ՝ Կոնգրեսի պահանջները սահմանափակում են իմ ժամանակն այս պաշտոնում մինչև մեկ տարի։ Սա իմ վերջին այցն է հատուկ ներկայացուցչի պաշտոնում, սակայն ես հավատարիմ եմ մնում այս առաքելությանը և այս գործին»,- Կիևում լրագրողների հետ զրույցում նշել է Պրիցկերը։
Նա վստահեցրել է, որ ամերիկյան վարչակազմը կշարունակի աշխատել Ուկրաինայի վերականգնման հարցով։
«Ես միակը չեմ, ով նվիրված է այս գործին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը»,- ասել է Պրիցկերը:
30 Հուլիս, 2024 02:42
563
Պուտինին ԱՄՆ-ի հետ առևտրով «գայթակղելու» փորձը չի աշխատի Ուկրաինայի հարցում. Լավրով
17 Սեպտեմբեր, 2025 18:51
ԵՄ-ն նախատեսում է հրաժարվել ուկրաինացիների համար ժամանակավոր պաշտպանության պլանից
17 Սեպտեմբեր, 2025 12:19
Ռուսական ԱԹՍ-ների խոցումը Ուկրաինայի երկնքում կնշանակեր պատերազմ ՆԱՏՕ-ի հետ․ Մեդվեդև
15 Սեպտեմբեր, 2025 12:44