Մակրոնը և Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին՝ հույս հայտնելով, որ նրա նախագահության շրջանում Ֆրանսիայի և մյուս եվրոպական երկրների ու Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան:
Փեզեշքիանն ընդգծել է փոխադարձ վստահության հիման վրա Փարիզի հետ հարաբերությունները զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը: Նախագահները քննարկել են նաև պատժամիջոցների վերացման բանակցություններին, Ուկրաինայի պատերազմին, Գազային ու Լիբանանին առնչվող հարցեր:
30 Հուլիս, 2024 14:38
475
Մակրոնը եվրոպական բիզնեսներին կոչ է արել դադարեցնել ներդրումներն ԱՄՆ-ում
04 Ապրիլ, 2025 12:29
Մակրոնը կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում՝ ի պատասխան մաքսատուրքերի
03 Ապրիլ, 2025 23:10
ՀՀ դեսպանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին
02 Ապրիլ, 2025 20:26