Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում կառուցումն ընթացքի մեջ է։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 50%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ են տարբեր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 10կմ (որից մոտ 6կմ աջակողմյան և մոտ 4կմ ձախակողմյան հատվածներում) ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, ևս 3կմ հատվածի երկշերտ ասֆալտապատումն ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև ս․թ․ հոկտեմբերի սկիզբ։

Օգոստոսից նախատեսվում է սկսել նշված հատվածների վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Միաժամանակ կատարվում են Տ-աձև խաչմերուկների և տրանսպորտային հանգույցների ծածկի կառուցման, բաժանարար գոտու և կողնակների‚ ջրահեռացման վաքերի աշխատանքները։ Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ են 3 ուղեանցների կառուցման աշխատանքները»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Ճանապարհի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։

305