Կիրակի օրը Օլիմպիական խաղերի բացման արարողության գեղարվեստական ​​ղեկավար Թոմաս Ջոլին հարցազրույց է տվել BFMTV հեռուստաալիքին, որտեղ լրագրողների հետ քննարկել է արարողության տարբեր վիճահարույց հարցեր։ Մասնավորապես, պարուսույցը մերժել է սկանդալային տեսարանի համեմատությունները Լեոնարդո Դա Վինչիի «Վերջին ընթրիքի» հետ։«Ես նրանից չեմ ոգեշնչվել («Վերջին ընթրիքի»- խմբ.)», - վստահեցրել է Ջոլին:

-Ինձ թվում է, որ ամեն ինչ լիովին ակնհայտ է՝ Դիոնիսոսը հայտնվում է սեղանի շուրջ։ Նա այստեղ է, քանի որ նա տոնակատարության, գինու աստվածն է և Սեն գետի աստվածուհու՝ Սեկվանայի հայրը: Գաղափարը ավելի շուտ կայանում էր նրանում, որ մեծ հեթանոսական փառատոն լինի՝ կապված Օլիմպոսի աստվածների՝ օլիմպիզմի հետ»։

Ջոլին չի նշել ոգեշնչման ուղղակի գաղափարը, սակայն սոցիալական ցանցերում հայտնաբերվել է մեկ այլ նկար, որը հիշեցնում է արարողության տեսարանը. այն հոլանդացի նկարիչ Յան վան Բեյլերտի «Աստվածների խրախճանք» կտավն է։ Նրա ստեղծագործության կենտրոնում նստած է Ապոլոնը՝ Արևի աստվածը, իսկ Դիոնիսոսը՝ առաջին պլանում։

1141