Այսօր կառավարությունը ընդունեց Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսվարողին տրամադրել սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։
Ըստ նախագծի հիմնավորման՝ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում, ինչի պատճառով դեռևս հիմնականում ծառայություններ են մատուցում։ Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները սպանդի են ենթարկվում սպանդանոցներում, իսկ մսեղիքը սպանդը պատվիրողի կողմից ոչ միշտ է շուկայահանվում սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասախան տրանսպորտային միջոցներով՝ չպահպանելով մսեղիքի տեղափոխմանը ներկայացվող պահանջները։ Բացի այդ, շուկայում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով և ոչ պատշաճ վարչարարության հետևանքով մսի արժեշղթայում գործող և շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։
Այսպիսով նախագծի ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ,
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը առաջարկեց ավելի պարզ թվերով ներկայացնել նախագիծը և պարզաբանեց․ «Յուրաքանչյուր կիլոգրամ մսի դիմաց հաշվարկված ավելացված հարկի միայն հարյուր դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն, այդպես գործնականում հավասարացնելով այն հարկման բեռը, որը կա շրջանառության հարկ վճարողների և ավելացված արժեքի հարկ վճարողների միջև։ Երեք քառորդը վերադարձնել նշանակում է 20 տոկոսի 15 տոկոսային կետը վերադարձնել»։