
Ֆրանսիայի Սենատի արտաքին ազդեցության ուսումնասիրման կոմիտեն ներկայացրել է «Պայքար արտաքին վնասակար միջամտության դեմ» զեկույցը, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում է Բաքվին։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը միջազգային արենայում վտանգավոր նոր տարր է, որը սպառնում է Ֆրանսիային և խարխլում ժողովրդավարությունը։ «Փարիզի՝ Հայաստանին աջակցելուց հետո, Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք ցուցաբերել։ Ֆրանսիացի նախարարները նշել են աննախադեպ ճգնաժամը Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ և հասարակական կազմակերպությունների միջոցով գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ։ «Այդ գործողությունները վերաբերում են նաև ֆրանսիական անդրծովյան տարածքներին»,- ընդգծվում է փաստաթղթում։ Նշվում է, որ Բաքուն նաև ապատեղեկատվական արշավ է կազմակերպել՝ կապված Օլիմպիական խաղերի հետ։