Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեք հայկական թիմեր՝ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», գավաթակիր «Արարատ-Արմենիան» և Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:
Մալթական «Սլիմա Ուոնդերեսին» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տանը 7-0 հաշվով հաղթելուց հետո «Նոան» պատասխան մրցավեճում 0-0 հաշիվը գրանցեց: Այսպիսով, «Նոան» դիմակայությունում հաղթեց 7-0 հաշվով և երրորդ փուլում երրկու խաղ կանցկացնի հունական ԱԵԿ-ի դեմ: Հունաստանի ուժեղագույն թիմերից մեկը որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Անդորրան ներկայացնող «Ինտեր Կլուբ Էսկալդեսին», առաջին մրցավեճում ԱԵԿ-ն առավելության էր հասել 4-3:
«Նոան» օգոստոսի 8-ին դիմակայության առաջին խաղում Աբովյանում կընդունի ԱԵԿ-ին, իսկ մեկ շաբաթ անց պատասխան հանդիպումը կանցկացնի Հունաստանում:
Եղիշե Մելիքյանի «Փյունիկը» երկխաղյա դիմակայություն կանցկացնի ղազախական «Օրդաբասիի» հետ, իսկ Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» կփորձի հաղթահարել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» արգելքը: