Գազայում օրական միջինում երկու բուժաշխատող է մահանում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գազայի հատվածում օրական միջինը երկու բուժաշխատող է զոհվում։ Անկլավի քառասուն բուժաշխատողներից մեկն արդեն մարտերի զոհ է դարձել, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով «Բժշկական օգնություն պաղեստինցիներին» մարդասիրական կազմակերպությանը:
Գազայում զոհվել է 500 բուժաշխատող կամ ընդհանուրի 2,5%-ը։ Մինչ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը անկլավի առողջապահության ոլորտում աշխատում էր մոտ 20 հազար մարդ։
Պարբերականը նշում է, որ մարտերը զգալի վնաս են հասցրել Գազայի հատվածի առողջապահական համակարգին, ավերվել են բազմաթիվ բուժհաստատություններ։
02 Օգոստոս, 2024 16:58
413