Վրաստանում 27 կուսակցություն է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ավարտվել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գրանցման գործընթացը։ Գրանցվել է 27 քաղաքական ուժ:
Կուսակցություններից, որոնց անդամները 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներ են, ԿԸՀ դիմում են ներկայացրել 10-ը։
Հաջորդ փուլը կուսակցությունների ցուցակների տրամադրումն է մինչև սեպտեմբերի 26-ը։
02 Սեպտեմբեր, 2024 00:22
1320