Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել էին Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավար, քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը և Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն ու սեփականատեր Բագրատ Դարբինյանը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  Սուրեն Աբովյանը «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենից և այլ անձանցից կաշառք վերցնելու մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է։ 

Նշենք՝ Սուրեն Աբովյանը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին առնչվող քրեական վարույթով ևս անցնում է:

693