Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին CBS Mornings շոուի ժամանակ ասել է, որ երբեք որևէ կոնֆլիկտ չի ունեցել իր կնոջ՝ փաստաբան Ամալ Քլունիի հետ։ Դերասանի խոսքերը մեջբերում է Page Six-ը՝Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ջորջ Քլունին հիշել է, թե ինչպես երկու տարի առաջ հեռուստահաղորդավար Գեյլ Քինգին ասաց, որ չի վիճում կնոջ հետ։ Դերասանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել։

«Հիշում եմ, որ այն ժամանակ պնդում էի, որ մենք վեճեր չենք ունեցել։ Եվ մենք դեռ չենք կռվել։ Մենք դեռ փորձում ենք պատճառ գտնել կռվելու համար։ Ես ինձ անչափ բախտավոր եմ համարում, որ հանդիպել եմ այս անհավանական կնոջը։ Ես զգում եմ, որ շահել եմ ջեքփոթը։ Չկա մի օր, որ չմտածեմ, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Այնպես որ, դա հիանալի է»,- ասել է Քլունին։

238