
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, վերջերս ստորագրված ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրության դերը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։