Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հասկանում է Մոնղոլիայի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը և կշարունակի աջակցել նրան, բայց միևնույն ժամանակ կոչ է անում երկրին «կատարել իր միջազգային պարտավորությունները», ասել է գերատեսչության մամուլի ծառայության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ակնկալում ենք, որ Մոնղոլիան հավատարիմ կմնա ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, և որ այդ սկզբունքները կպաշտպանվեն ողջ աշխարհում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոնղոլիա, որը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ է։
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Վաշինգտոնը հասկանում է ծանր իրավիճակը Մոնղոլիայում, որը «հայտնվել է երկու ավելի մեծ հարևանների՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև», և կշարունակի աջակցել նրան: