Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում Արեւմուտքի կողմից երկրի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը։
«Սա լուրջ չէ»,- ասել է վարչապետը լրագրողներին՝ պատասխանելով հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։
«Բացի այդ, դուք գիտեք, որ այս երկրում խաղաղության հիմնական երաշխավորը Բիձինա Իվանիշվիլին է (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ), և նրա դեմ արդեն գործում են դե ֆակտո պատժամիջոցներ։ Ուկրաինայում պատերազմը սկսվելուն պես նրա դրամական միջոցները սառեցվեցին, քանի որ մենք պատժամիջոցներ չկիրառեցինք ռուսների դեմ, չքանդեցինք մեր երկրի տնտեսությունը և չուղարկեցինք մարտական կամավորներ։ Սա պահանջում էին երկրում երկրորդ ճակատ բացելու համար»,- ճեպազրույցում ասաել է վարչապետը։