Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել. «Արմենպրես»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Նախարարը հրաժարական չի տվել: Զարուհի Բաթոյանը ներկայում աշխատանքի մեջ է և կատարում է իր պարտականությունները»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ կառավարության զգալի մասը փոխվելու է: Նշվում է, որ փոխվելու է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը:
20 Նոյեմբեր, 2020 17:03
723
Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Վարշավա
12 Հոկտեմբեր, 2026 21:19
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
09 Սեպտեմբեր, 2026 15:02
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ
15 Օգոստոս, 2026 14:58
Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Վարշավա
12 Հոկտեմբեր, 2026 21:19
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ
15 Օգոստոս, 2026 14:58
Զարուհի Բաթոյան. 2021-2026թթ.-երի պատգամավորական գործունեության ամփոփում
04 Հուլիս, 2026 13:36