Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը անհանգստացած է, քանի որ Հայաստանի կառավարությունը և նրա զինված ուժերը իրականացնում են լայնածավալ ծրագրեր մեր բոլորի անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

 

Քոչարյանը հավելեց, որ ամրաշինական աշխատանքներ են կատարվում, որոնք նա անվանում է ամրոցներ:

 

«Պաշտպանված անձնակազմով հակահարված տալը շատ դյուրին է լինելու, քանի որ ծառայողի կողմից մեծ վստահության պաշար կա: Բնական է, որ հիմա Ադրբեջանը անհանգստացած է, քանի որ առաջին պատերազմում ունեցել է անհաջողություն՝ պարտության տեսքով, իսկ 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություններ ու հիմա անհանգստացած է, թե ինչ է լինելու, բայց  մեր խնդիրը՝  անվտանգությունը  բարձրացնելն է»,- ասաց նա:

 

Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին նշեց. «Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերման հարցով, որ Ադրբեջանը իրականացնում է, ընդ որում տարբեր երկրներից և եթե ժամանակին ՀՀ նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ժամանակ մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված և բավականին խնդիրների մենք պատրաստված կլինեինք, ոչ թե կկանգնեինք բանկաբութուլկեքի հետևում»:

Պատգամավորը վերջում հավելեց, որ պետք չէ խոսել անհանգստության մասին, այլ պետք է գործել:

 

 

217