Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինձ համար մեծ պատիվ է՝ որպես վարչապետ առաջին անգամ ընդունել Հայաստանի վարչապետին Վրաստանում, և ինձ համար մեծ պատիվ է ընդունել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ վերհիշել իմ մարտյան այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել մեր հյուրերին ջերմ ընդունելության համար»,- այս մասին Վրաստանում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: 

«Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, մեր ժողովուրդների նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, և մենք ուրախ ենք, որ այս ամենը քաղաքականապես վերածվել է մեր ռազմավարական գործընկերության, որը կշարունակի խթանել մեր հարաբերությունների խորացումը։ Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն արդեն իսկ որոշիչ դեր է խաղացել մեր հարաբերությունների խորացման գործում, և այս ամենն ունի կոնկրետ գործնական արդյունքները»,- հավելեց  Կոբախիձեն։     

Վրաստանի վարչապետը շեշտեց, որ Փաշինյանի հետ քննարկել են բոլոր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Նա նաև ավելացրեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. «Դրանում պատրաստ ենք նաև մեր դերակատարումն ունենալ»։ 

 

257