Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին և Չինաստանին ԱՄՆ-ի թշնամիներ չի համարում։
«Կան արտաքին ուժեր, որոնց մեջ կան թշնամիներ, դուք նրանց անվանում եք Ռուսաստան, Չինաստան և այլն։ Ես չգիտեմ, արդյոք նրանք թշնամիներ են։ Կարծում եմ՝ մենք շատ լավ լեզու կգտնենք Չինաստանի հետ։ Կարծում եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ»,- ասել է նա բլոգեր Ֆարոք Սարմադի հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է X-ով (նախկինում՝ Twitter):
Թրամփը հավելել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է Ուկրաինայում հակամարտությունը լուծել նույնիսկ մինչ երդմնակալությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ «Ես ուզում եմ, որ դա տեղի ունենա նախքան իմ օվալային գրասենյակը վերցնելը: Ես ուզում եմ, որ դա տեղի ունենա, քանի դեռ ես ընտրված նախագահ եմ, քանի որ դա պետք է լուծվի», - ասել է հանրապետականը: