Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, նրանցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրը հայտնում է, որ տեղում պարզվել է՝ որ ավտոմեքենաներից մեկը բախվել է խոշոր եղջերավոր անասունի, որն անկել է:

179