Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վանդալիզմի հերթական դեպքը Երևանում:

Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին զբաղված են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձնամաքրում իրականացնելով՝ որոշ վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը յուրատեսակ գեղեցկություն էր հաղորդում շենքին, հանդիսանում էր տարածքի խորհրդանիշը:

Այս մասին հայտնել է ՀՈԱԿ-ը՝ տեղեկացնելով, որ դիմել է ոստիկանություն:

1030