Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ է նշանակվել 43-ամյա Շավի Ալոնսոն, ով մինչ այդ արքայական թիմում վեց մրցաշրջան է անցկացրել՝ որպես ֆուտբոլիստ, և մի քանի գավաթ նվաճել։ Նրա հետ պայմանագիրը կնքվել է երեք տարով՝ մինչև 2028 թվականի հունիսը, այսօր հայտարարել է Լա Լիգայի ակումբը։

Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, Ալոնսոն գլխավորում էր «Բայեր Լևերկուզենը» , որը անցած՝ 2023-24 խաղաշրջանում առաջին անգամ նվաճեց Բունդեսլիգայի տիտղոսը՝ առանց որևէ խաղ պարտվելու։ Նրանք նաև նվաճեցին Գերմանիայի գավաթը և հասան Եվրոպա լիգայի եզրափակիչ։

Ալոնսոն կներկայացվի «Ռեալին» վաղը։ Նա այդ պաշտոնում փոխարինում է իտալացի Կառլո Անչելոտիին, ով «Ռեալի» պատմության ամենահաջողակ մարզիչներից էր։ Նրա գլխավորությամբ իսպանական թիմը վեց մրցաշրջանում նվաճեց15 տիտղոս, այդ թվում՝ երեք Չեմպիոնների լիգա, երեք Աշխարհի ակումբային առաջնություն, երկու Լա Լիգա և երկու Իսպանիայի գավաթ:

188