Իրանում խոստովանել են, որ միջուկային օբյեկտները զգալի վնասներ են կրել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի միջուկային օբյեկտները զգալի վնասներ են կրել Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Երկօրյա հրետակոծություններից հետո Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետները մանրակրկիտ գնահատում են հարձակումների հետևանքները։ Մենք արդեն կարող ենք ասել, որ վնասը լուրջ է», - նշել է արտգործնախարարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ որոշ կառույցներ և օբյեկտներ ավերվել են, ինչը բարձրացնում է պատճառված վնասի փոխհատուցման հարցը։
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ սկսվել է հունիսի 13-ի գիշերը։ Մեկ օր անց Թեհրանը պատասխան հարված է հասցրել։
27 Հունիս, 2025 12:29
76
Ֆրանսիան որսացել է Իսրայելի ուղղությամբ շարժվող իրանական 10-ից քիչ ԱԹՍ
26 Հունիս, 2025 16:29
Իսրայելը, հնարավոր է, Իրանին հարվածելիս օգտագործել է աղքատացված ուրանով զինամթերք
26 Հունիս, 2025 14:58
Իսրայելի հարվածից զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ինը զինվոր
26 Հունիս, 2025 14:03
Ֆրանսիան որսացել է Իսրայելի ուղղությամբ շարժվող իրանական 10-ից քիչ ԱԹՍ
26 Հունիս, 2025 16:29
Իսրայելը, հնարավոր է, Իրանին հարվածելիս օգտագործել է աղքատացված ուրանով զինամթերք
26 Հունիս, 2025 14:58
Խամենեինը իրանցիներին շնորհավորել է Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ
26 Հունիս, 2025 14:33