
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արգործնախարարությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք այցից առաջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը»։
«Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով, դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով»,-հայտարարել է Մոսկվան։