Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել նախագահական համալիրում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հրապարակվել է հռչակագիր, որում, այլ հարցերի շարքում, հիշատակվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հաղորդում է Anadolu-ն։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, և մեր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը կհանգեցնի մեր տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերից բխող արդյունքների, կրկին հաստատվել են»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասված է հռչակագրում: 

229