Երևանում բեռնատար է այրվել. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։
Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
23 Մայիս, 2025 14:02
249
Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
19 Հունիս, 2025 22:39
Երևանում «Մերսեդես» է այրվել
19 Հունիս, 2025 20:20
Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում
18 Հունիս, 2025 20:32
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ
19 Հունիս, 2025 12:17
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
31 Մայիս, 2025 10:15
Թրամփը պահանջում է, որ ԱՄՆ բեռնատարների վարորդները անգլերեն խոսեն
29 Ապրիլ, 2025 14:49