Վանդալիզմ Մաշտոցի 52 հասցեում: Կառուցվող հյուրանոցի դեմ-դիմաց գտնվող, կարմիր գրքում գրանցված սոսիները վնասվել և ապօրինի մասնակի հատվել են: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ը։
Ավելի վաղ «էս էո Հոթել» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ շինությանը մոտ գտնվող սոսիների էտման համար: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը էտը թույլատրել է միայն կազմակերպության դենդրոլոգի ներկայությամբ ու ցուցումով: Մասնագետի հեռանալուց հետո, սակայն, անտեսելով բոլոր զգուշացումները՝ հաստ ճյուղեր չհատելու վերաբերյալ, կատարվել է շուրջ 100-ամյա ծառերի մասնակի հատում:
Մինչև այս հյուրանոցի պատասխանատուները բազմիցս դիմել էին՝ ծառահատում իրականացնելու համար, ինչը կտրուկ մերժվել էր: Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հրավիրվել են հողագիտության ինստիտուտից մասնագետներ, կատարվել է հողի նմուշառում: Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել են քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր:
Կանաչապատման ՀՈԱԿ-ը կփորձի վերադարձնել ծառերի կենսունակությունը: Այժմ խնդրով զբաղվում են իրավապահները: