Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը Սերբիայից ձեռք է բերում «Nora-B52» ինքնագնաց հաուբիցներ, հաստատում են ադրբեջանական որոշ աղբյուրներ։

Հիշեցնենք, որ  Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր անանուն երկրի հետ պայմանագիր կնքելու մասին, որը նախատեսում է ինքնագնաց հաուբիցներ  մեծ խմբաքանակի մատակարարում. խոսքը 311 միլիոն եվրո արժողությամբ 48 Nora-B52-ի մասին է։ Նախնական տվյալներով, այդ երկիրը Ալժիրն էր, սակայն Վուչիչը հերքեց դա՝ նշելով, որ գնողը աֆրիկյան երկիր չէ։

Ռոզմական փորձագների կարծիքով՝ այս ենթադրությունը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շահագրգռված է ուժեղացնել իր ներուժը Հայաստանի և Ֆրանսիայի՝ ֆրանսիական Caesars-ի ձեռքբերման շուրջ բանակցությունների ֆոնին։

632