Վանդալիզմ` Կոտայքում. Անհայտ անձինք ներկել են Նուռնուսում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը

Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք։ «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն կատարվածը բացահայտելու համար:
13 Նոյեմբեր, 2023 22:57
1261