Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում։

«Շնորհակալ եմ բոլորիդ մեր կուսակցության ղեկավարությունը կրկին ինձ վստահելու համար։ 23,5 տարի մենք երբեք չենք հիասթափեցրել ոչ Թուրքիային, ոչ մեր ժողովրդին և ապագայում էլ չենք հիասթափեցնի նրանց։ Մենք կանգ չենք առնելու և գործելու ենք առանց վարանելու՝ ծառայելով ժողովրդին և մեր երկրին»,- հայտարարել է նա Անկարայում՝ ԱԶԿ-ի համագումարում ունեցած ելույթի ժամանակ։ Էրդողանը, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, կուսակցության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։

 

Համագումարի ընթացքում անցկացվել է նաև ԱԶԿ-ի ղեկավար մարմինների, գործկոմի, կենտրոնական գործկոմի և որոշ կուսակցական խորհուրդների ու հանձնաժողովների անդամների քվեարկությունը։

Ըստ թուրքական մամուլի, սպասվում է, որ համագումարից հետո Էրդողանը կարող է որոշում կայացնել կաբինետում վերադասավորումներ իրականացնելու մասին։ Հինգից մինչև յոթ նախարար կարող են փոխվել։ Քննարկվել է նաև որոշ գերատեսչություններ առանձին նախարարությունների բաժանելու հարցը։

105