Թուրքիան թույլ չի տա վերաբնակեցնել Գազայի բնակիչներին. Էրդողան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է պաղեստինցիներին Գազայի հատվածից վերաբնակեցնելու ամերիկյան ծրագրին:
«Մենք վճռականորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա իրականացնել Իսրայելի կողմից հրահրվող ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որոնց նպատակը մեր եղբայրներին Գազայից՝ իրենց հայրենիքից, վտարելն է»,- հայտարարել է Էրդողանը։
19 Փետրվար, 2025 21:14
261