
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինացի պաշտոնյաները վերջին շաբաթներին միջնորդներ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի մոտ՝ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողով անցկացնելու և Ուկրաինայում հնարավոր հրադադարից հետո խաղաղության ջանքերին օգնելու առաջարկով, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Պեկինում և Վաշինգտոնում աղբյուրները:
Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել հրատարակչությանը, թե արդյոք ստացել է նման առաջարկ Չինաստանից։ Ամերիկյան վարչակազմի անանուն աշխատակցի խոսքերով՝ նախաձեռնությունը «բացարձակապես անկենսունակ է»։
Նշենք, որ հինգշաբթի օրը Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած G20 հանդիպման ժամանակ Չինաստանը սատարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը Ռուսաստանի հետ գալ համաձայնության՝ Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար, մինչդեռ ԱՄՆ դաշնակիցները համախմբվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շուրջ: