Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպան պետք է համաձայնի «զանգվածային պաշտպանության» պլանի շուրջ և նման անորոշության պայմաններում ավելի շատ ներդրումներ կատարի ներքին զենքի արտադրության բնագավառում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով սոցցանցերի օգտատերերի հարցերին։

Նա ասել է, որ եվրոպացիները «մտահոգված են» Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վաշինգտոնի շարունակական աջակցության անորոշությամբ, որը պահանջում է ԵՄ-ից ավելի մեծ ներդրում ունենալ սեփական անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև պլաններ է մշակում Գրենլանդիան միացնելու համար:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը իբր ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Եվրոպայի դեմ և վտանգ է ներկայացնում նրա համար։

123