Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն մտահոգություն է հայտնել, որ այդ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները բացակայում են: 

«Նախագահ Զելենսկին անցյալ շաբաթ հայտարարել է, որ չի ստացել ԱՄՆ կողմից Ուկրաինային փոխանցված միջոցների անգամ  կեսը: Մենք Կիևին տրամադրել ենք կարծես թե 350 միլիարդ դոլար։ Դե, գուցե մի քիչ պակաս, բայց դա զգալի գումար է, բայց որտե՞ղ է այս ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում։ Ես երբեք չեմ տեսել որևէ հաշվետվություն այս մասին»,- բողոքել է Թրամփը:

Բացի այդ, նա քննադատել է եվրոպական երկրներին Կիևին աջակցելու հարցում նրանց ֆինանսական անբավարար մասնակցության համար։ Նրա խոսքով՝ Եվրոպան զգալիորեն ավելի քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու վրա, թեև աշխարհագրորեն ավելի մոտ է։

 

220