
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինան պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ ներդրումային համաձայնագրի շուրջ․ այս մասին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ հանդիպումից հետո Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին նաև երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին Ուկրաինային և երկրի քաղաքացիներին ցուցաբերվող օգնության և երկկուսակցական աջակցության համար։
Նախագահը հավելել է, որ Ուկրաինան լայնամասշտաբ պատերազմի հենց սկզբից ձգտում է խաղաղության։
Նա ընդգծել է, որ Կիևը Վաշինգտոնի հետ կարող է և պարտավոր է ստեղծել անվտանգ և երկարաժամկետ խաղաղություն։
«Ուկրաինան պատրաստ է ուժեղ, իսկապես օգտակար համաձայնության ԱՄՆ նախագահի հետ ներդրումների և անվտանգության վերաբերյալ։ Մենք առաջարկել ենք արդյունքի հասնելու ամենաարագ և ամենակառուցողական ճանապարհը։ Մեր թիմը պատրաստ է աշխատել 24/7 ռեժիմով»,- գրել է նա: