
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները վերջ դրեցին այն գրոտեսկային իրավիճակին, երբ արևմտյան երկրները չէին ցանկանում երկխոսել Ռուսաստանի հետ, իսկ ռուսներին Արևմուտքում մարդ չէին համարում։ Այս կարծիքն է արտահայտված շվեյցարական Die Weltwoche ամսագրի հոդվածում։
Ինչպես նշում է ամսագիրը, Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումը վերջ դրեց այն գրոտեսկին, որտեղ «ռուսներն անմարդկային էին միայն այն պատճառով, որ ռուս էին»։ Հրապարակումը ենթադրում է, որ Արևմուտքը վախենում էր, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «կարող է պտուղներ տալ», և այդ պատճառով խորհուրդ չի տվել այն վարել, ինչպես սովորաբար արվում է կոնֆլիկտային իրավիճակներում։
Պարբերականը ողջունել է նաեւ Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը, նշելով, որ «լավ կլիներ, եթե դա ճանաչվեր նաեւ Եվրոպայում»։