«Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության»․ Զելենսկի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ 2025 թվականի պլանների վերաբերյալ ասուլիսում։
«Կենտրոնացած եմ Ուկրաինայի անվտանգության վրա և մտադիր չեմ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին»,- ասել է նա։
Զելենսկին շեշտել է, որ բանակցությունների մասնակից պետք է լինեն Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։
«Այսպիսին պիտի լինի բանակցային սեղանը։ Թրամփից անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Ես հավատում եմ, որ նա կօգնի ավարտին հասցնել պատերազմը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
23 Փետրվար, 2025 19:10
825