
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հերոսի կոչման արժանացած զինծառայողներին:
«Ոսկե աստղ» մեդալներ են ստացել 11 զինծառայողներ՝ մայոր Եվգենի Բելեցկին, եֆրեյտոր Մարկ Բելոպուխովը, գեներալ-մայոր Անդրեյ Բույլովը, կրտսեր սերժանտ Անդրեյ Գրիգորևը, փոխգնդապետ Իվան Գուդկովը, փոխգնդապետ Անդրեյ Նիկոլյուկը, լեյտենանտ Ալեքսանդր Պուզանովը, կրտսեր սերժանտ Վլադիմիր Սաֆրոնովը, փոխգնդապետ Անտոն Ստրուևը, մայոր Մարատ Տիբիլովը և մայոր Անդրեյ Ֆիլոնենկոն։
Պարգևատրման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, տեղի է ունեցել Կրեմլում:
Պուտինը նշել է, որ հատուկ գործողության մասնակիցները հավատարիմ են նախնիների փառավոր պատգամներին և արժանապատվորեն անցնելով ծանր փորձություններով՝ իրենց դրսևորում են որպես իսկական հայրենասերներ:
«Մենք օգտվում ենք այն ամենից, ինչ մեզ թողել են մեր հայրերը և նախնիները։ Ուզում եմ ասել՝ դուք դա անում եք արժանապատվորեն։ Հայտնում եմ ձեզ ռուս ժողովրդի և Ռուսաստանի երախտագիտությունը փայլուն աշխատանքի և սխրանքների համար», - պարգևատրվածներին դիմել է ՌԴ նախագահը։
Հանդիսավոր արարողությունից հետո նախագահն ավանդույթի համաձայն պարգևատրված զինվորականների հետ շամպայնի բաժակ է բարձրացրել և ոչ պաշտոնական մթնոլորտում շփվել նրանց հետ: