Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Araratnews.am փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Պեսկովը։

Կողմերը կքննարկեն ուկրաինական կարգավորման հարցը։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ սա լավ հնարավորություն է Թրամփին Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցելու համար։

Պեսկովը հավելել է, որ կարող է նաև բարձրացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման թեման։ Միաժամանակ, նա նշել է, որ այսօրվա հանդիպումից չպետք է ակնկալել բեկումնային արդյունքներ։

Խոսելով հանդիպման տևողության մասին՝ Պեսկովը նշել է, որ ֆիքսված ժամանակացույց չկա՝ Ուիթքոֆի հետ հանդիպումը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի նախագահ Պուտինին։

152